Լրահոս

14.11.2011 12:08


Սպիտակում 9 հանրապետական հեռացվել է կուսակցության շարքերից

Այսօր հրավիրված ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ,  ՀՀԿ Սպիտակի շրջանային խորհրդի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտնել է, որ կանոնադրական և կարգապահական խնդիրներ առաջացնելու պատճառով, Սպիտակում  ինը ՀՀԿ-ական հեռացվել է կուսակցության շարքերից։

«Եթե կան ՀՀԿ-ականներ, որոնք նման խնդիրներ են առաջացնում, ապա մենք պետք է սկզբունքային լինենք և հեռացնենք նրանց մեր շարքերից»,- ասաել է բանախոսը՝ նշելով, թե հիմա ՀՀԿ-ն պետք է «մարտական վիճակի բերի իր շարքերը»։

Այս խորագրի վերջին նյութերը