Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և նոյեմբերի 14-17-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 26 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 111 հարց, միջազգային 18 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և նոյեմբերի 14-17-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն այսօր ԱԺ նիստում:
Նշենք նաև, որ ինչպես Հովիկ Աբրահամյանն էր նախապես ասել, այսօրվա նիստում ինքը հրաժարական է ներկայացնելու։ Կանոնակարգի համաձայն՝ եթե 5 օրվա ընթացքում Հովիկ Աբրահամյանը հետ չվերցնի հրաժարականի իր դիմումը, ապա այն պաշտոնապես կհամարվի ընդունված։
Հովիկ Աբրահամյանի հրաժարականի օրը՝ այսօր

7or.am