ԿԸՀ–ի տվյալներով՝ Իջևանի քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ–ական Վարդան Ղալումյանը
Երեկ կայացած Իջևանի քաղաքապետի ընտրություններին, թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ ԱիդաՍարգսյանի փոխանցած տվյալներով, 13 857 ընտրականձայնիիրավունքունեցողներից ընտրություններինմասնակցելէ 8 723–ը:
Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուներն էին գործող քաղաքապետ,ՀՀԿանդամՎարուժանՆերսիսյանը և քաղաքիավագանուանդամ,ԲՀԿ–ական ՎարդանՂալումյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «7օր»–ին տեղեկացրել են, որ ԲՀԿ–ական ՎարդանՂալումյանը ստացել է 5044 ձայն, իսկ ՀՀԿ–ականՎարուժանՆերսիսյանը՝ 3386։ Այսպիսով՝ 1685 քվեների առավելությամբ Իջևանի քաղաքապետ է ընտրվել և 13 տարի Իջևանը ղեկավարած Վարուժան Ներսիսյանի նկատմամբ հաղթանակ է տարել Վարդան Ղալումյանը։
ԿԸՀ–ի տվյալներով՝ Իջևանի քաղաքապետի ընտրություններում դիտորդական առաքելություն էր իրականացնում 8 հասարակական կազմակերպության 70 ներկայացուցիչ։
ԿԸՀ–ի տվյալներով՝ Իջևանի քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ–ական Վարդան Ղալումյանը
Երեկ կայացած Իջևանի քաղաքապետի ընտրություններին, թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանի փոխանցած տվյալներով, 13 857 ընտրական ձայնի իրավունք ունեցողներից ընտրություններին մասնակցել է 8 723–ը:
Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուներն էին գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը և քաղաքի ավագանու անդամ, ԲՀԿ–ական Վարդան Ղալումյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «7օր»–ին տեղեկացրել են, որ ԲՀԿ–ական Վարդան Ղալումյանը ստացել է 5044 ձայն, իսկ ՀՀԿ–ական Վարուժան Ներսիսյանը՝ 3386։ Այսպիսով՝ 1685 քվեների առավելությամբ Իջևանի քաղաքապետ է ընտրվել և 13 տարի Իջևանը ղեկավարած Վարուժան Ներսիսյանի նկատմամբ հաղթանակ է տարել Վարդան Ղալումյանը։
ԿԸՀ–ի տվյալներով՝ Իջևանի քաղաքապետի ընտրություններում դիտորդական առաքելություն էր իրականացնում 8 հասարակական կազմակերպության 70 ներկայացուցիչ։
7or.am