«Ժառանգության» պատգամավորները Իջևանի քաղաքապետի ընտրություններում լարվածություն են նկատել
Երեկ՝ Իջևանի քաղաքապետի ընտրությունների օրը, թեև ոչ դիտորդի կարգավիճակով, այնտեղ են եղել նաև «Ժառանգության» պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը։
–Մենք ընդամենը գնացել էինք տեսնելու մեր հանձնաժողովականներին և նաև նրանց ապահովելու տարբեր ճնշումներից,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ս. Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ Իջևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին ՀՀԿանդամ, 13 տարի Իջևանի քաղաքապետ եղած Վարուժան Ներսիսյանը և ԲՀԿ ներկայացուցիչ, Իջևանի ավագանու անդամ Վարդան Ղալումյանը:
«Ժառանգության» պատգամավորի ունեցած չճշտված տեղեկություններով՝ խախտում կատարելու պատճառաբանությամբ մեկ մարդ է տարվել ոստիկանություն, բայց թե ո՞ր կուսակցության ներկայացուցիչն է եղել նա, Ս. Սաֆարյանը չգիտի։
–Լարվածություն կար։ Օրինակ մի տեղամասում ներքին անվստահության պատճառով փոքրիկ միջադեպ էր եղել։ Բայց գոնե մինչև ժամը 16։00–17։00–ն, երբ մենք դեռ Իջևանում էին, առանձնապես ոչ մի բան չէր եղել,–ավելացրել է նա։
Նշենք, որ ըստ նախնական տվյալների՝ Իջևանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ԲՀԿ–ական ՎարդանՂալումյանը։
«Ժառանգության» պատգամավորները Իջևանի քաղաքապետի ընտրություններում լարվածություն են նկատել
Երեկ՝ Իջևանի քաղաքապետի ընտրությունների օրը, թեև ոչ դիտորդի կարգավիճակով, այնտեղ են եղել նաև «Ժառանգության» պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը։
–Մենք ընդամենը գնացել էինք տեսնելու մեր հանձնաժողովականներին և նաև նրանց ապահովելու տարբեր ճնշումներից,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ս. Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ Իջևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին ՀՀԿ անդամ, 13 տարի Իջևանի քաղաքապետ եղած Վարուժան Ներսիսյանը և ԲՀԿ ներկայացուցիչ, Իջևանի ավագանու անդամ Վարդան Ղալումյանը:
«Ժառանգության» պատգամավորի ունեցած չճշտված տեղեկություններով՝ խախտում կատարելու պատճառաբանությամբ մեկ մարդ է տարվել ոստիկանություն, բայց թե ո՞ր կուսակցության ներկայացուցիչն է եղել նա, Ս. Սաֆարյանը չգիտի։
–Լարվածություն կար։ Օրինակ մի տեղամասում ներքին անվստահության պատճառով փոքրիկ միջադեպ էր եղել։ Բայց գոնե մինչև ժամը 16։00–17։00–ն, երբ մենք դեռ Իջևանում էին, առանձնապես ոչ մի բան չէր եղել,–ավելացրել է նա։
Նշենք, որ ըստ նախնական տվյալների՝ Իջևանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ԲՀԿ–ական Վարդան Ղալումյանը։
7or.am