Լրահոս

14.11.2011 10:16


Իտալիայի նոր վարչապետ է դարձել Մարիո Մոնտին

Իտալիայի նոր վարչապետ է դարձել Մարիո Մոնտին

Եվրահանձնաժողովի նախկին հանձնակատար Մարիո Մոնտին դարձել է Իտալիայի նոր վարչապետը։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

Կիրակի երեկոյան Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն Մարիո Մոնտիին հանձնարարել է ձևավորել նոր կաբինետ։ Սա տեղի է ունեցել մեկ օր անց Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժարականից, ով երեք անգամ դարձել էր Իտալիայի վարչապետ՝ 1994թ., 2001թ. և 2008թթ։

Մոնտին խոստացել է անմիջապես անցնել կառավարության ձևավորման աշխատանքներին։

Եվրամիությունը ողջունել է ազգային միասնության կառավարություն ձևավորելու Իտալիայի քայլերը և խոստացել է հետևել երկրում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքին։

Այս խորագրի վերջին նյութերը