Լրահոս

14.11.2011 09:47


ՀՊԱԿ. «Արդարադատության նախարարությունը սենսացիոն մեկնաբանություն է տվել»

Կուսակցությունների  բարեգործական ապօրինի  գործունեության  մասին  մեր  դիմում-առաջարկություններին ի  պատասխան՝  Արդարադատության  նախարարությունը  սենսացիոն  մեկնաբանություն է  տվել այն  է՝ այդ գործունեությունն օրինական  է /Հ.Գ.1/:

Ավելի քան  ակնհայտ է, որ  նման  դիրքորոշումը  հակասում  է, առնվազն,  Սահմանադրության  7-րդ հոդվածի  2-րդ  մասով, «Կուսակցությունների  մասին» օրենքի  3-րդ, 4-րդ, 22-րդ  և  «Բարեգործության մասին» օրենքի 4-րդ, 7-րդ, 11-րդ, 13-րդ  հոդվածների դրույթներին:

Ինչևէ, սա  լուրջ  ահազանգ  է, ոչ  միայն  ներկայումս  իրականացվող  կուսակցական  բարեգործական  աննախադեպ  գործունեության արդարացման, այլև՝   բուն  ընտրական  գործընթացներում  վերջինիս  շարունակման  համար: Դա  հաստատվում է,  նաև,   նոր ընտրական  օրենսգրքի  18-րդ  հոդվածի  7-րդ  կետով  սահմանված, վրիպակ  թվացող,  բավականին  «խուճուճ» դրույթով, այն  է՝  մինչև նախընտրական  քարոզչության  համար սահմանված  ժամանակահատվածը  կուսակցությունները կարող  են  անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ /Հ.Գ.2/:

Ի  դեպ, դեռևս  2006թ.-ին  հասել  էինք նրան, որ  կառավարության  մակարդակով  պաշտոնական  հայտարարություն  էր  արվել  կուսակցական  բարեգործական  ապօրինության մասին /Հ.Գ.3/:

Սակայն, եվրոպականացված  բարեփոխումների  անվան տակ, օգտվելով  նաև  ընդդիմադիր  ընտրաանգործությունից,  ՀՀԿ-ականները  տակնուվրա  արեցին  և  այս  իրավական նորմը..., չհարգելով,  անգամ, իրենց  սրբերի  հիշատակները:

Հայաստանի Պառլամենտարիզմի  Կենտրոն   /ՀՊԱԿ/

Հ.Գ.1 -  Արդ.նախ. – 08.11.11թ., թիվ 7116-11

...Տեղեկացնում ենք, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ կուսակցությունների կողմից կատարվող բարեգործությունների վերաբերյալ սահմանափակումներ...:

Հ.Գ.2 – ԸՕ  18-րդ  հոդվածից՝

7. Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

Հ.Գ.3 – «Հայաստանի հանրապետություն» -23.12.06թ. - www.gov.am

«Կուսակցություններն իրավունք չունեն օգնություն  բաժանել մարդկանց /ՀՀ  Վարչապետ, ՀՀԿ նախագահ Ա.Մարգարյան/։

Այս խորագրի վերջին նյութերը