Լրահոս

14.11.2011 00:35


Բողոքի գործողություն՝ «Հրազդան» մարզադաշդի հարակից տարածքում առևտրի կենտրոնի կառուցումը կանխելու նպատակով

Մոնիթորինգի և արդյունավետ կառավարման կենտրոնում (ՄԱԿԿ) հավաքագրվել են ՀՀ նոտարական գրասենյակների, ՀՀ կալանավայրերի, ՀՀ ՔԿԱԳ մարմինների, և այլ պետական ու ոչ պետական մարմինների մոնիթորինգային ծրագրերի դիտորդներ: Կազմակերպության հիմնական համակիրները երիտասարդ իրավաբաններ են, ովքեր անտարբեր չեն իրենց շուրջ կատարվող օրիանխախտումների և չարաշահումների նկատմամբ: Մենք չենք ուզում փակ աչքերով ապրել մեր հայրենքիում և հանդուրժել խախտումները, բայց չենք էլ պատկանում այն հայ երիտասարդների շարքին, ովքեր ցանկանում են լքել Հայաստանը: Մենք միավորվել ենք, որպեսզի հասարակական գործունեությամբ համատեղ ուժերով հասնենք համակարգային բարեփոխումների: Մենք իրականացնում ենք դիտորդական աշխատանքներ այն ոլորտներում, որտեղ առկա է քաղաքացի և պաշտոնատար անձ փոխհարաբերությունը: Մեզ հետաքրքրում է ՀՀ քաղաքացու կարծիքը իրեն մատուցվող ծառայությունների վերաբերյալ: Մեզ համար աշխատելու դաշտ է այն իրավիճակը, երբ քաղաքացու չիմացությունից, իրավագիտակցության ցածր մակարդակից, օրենքների համապատասխան դրույթներից և իր պաշտոնական դիրքից օգտվելով` պաշտոնատար անձը, պետական կամ ոչ պետական մամինը, ծառայություններ մատուցող մարմինը կարող են խախտել ՀՀ քաղաքացու իրավունքը: ՄԱԿ կենտրոնն ասում է. «Բարև՞ Ձեզ» բոլոր այն պաշտոնատար անձանց, ովքեր փորձում են խախել Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները: «Բարև՞ Ձեզ» շարժման շրջանակներում վաղը` 13.11.2011թ.-ին, ժամը 10:30-ին, «Հրազդան» մարզադաշդի շրջակայքում ՄԱԿԿ-ն իրականացնելու է ակցիա` մարզադաշտին հարակից տարածքում առևտրի կենտրոնի կառուցումը կանխելու նպատակով: Անթույլատրելի ենք համարում Երևանի քաղաքապետարանի հանդուրժողականությունը այս խնդրի շուրջ:

Հարգանքով` ՄԱԿԿ

Այս խորագրի վերջին նյութերը