Լրահոս

12.11.2011 12:43


Ադրբեջանի ԱԳ փոխնախարար. «Փոխզիջումային որոշումը չի նախատեսում որևէ տարածք զիջել Հայաստանին»

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար. «Փոխզիջումային որոշումը չի նախատեսում որևէ տարածք զիջել Հայաստանին»

Ադրբեջանը չի ցանկանում ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ բանակցությունների սկզբունքին։ Այս մասին ավստրիական «Der Standard» պարբերականին հայտնել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը։

Նա նշել է, որ այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռևս չի հասել որևէ հաջողության։

«Փոխզիջումային որոշումը, որին կարող է գնալ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բանակցություններում, չի նախատեսում որևէ տարածք զիջել Հայաստանին։ Փոխզիջում կարող է համարվել երկու համայնքների համատեղ բնակությունը»,–ընդգծել է Ազիմովը։

Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշել է, թե չնայած որ Ադրբեջանը հակամարտության կարգավորման քաղաքական որոշման կողմնակից է, նա ուժեղացնում իր ռազմական ներուժը։ Ըստ Ազիմովի՝ մոտ երեքմիլիոնանոց Հայաստանը ունի 71–հազարանոց բանակ, իսկ Ադրբեջանում, որի բնակչությունը երեք անգամ ավելի է, զինված ուժերի քանակը ընդամենը 63 հազար է։

Այս խորագրի վերջին նյութերը