Լրահոս

12.11.2011 10:57


ԱՊԼ–ն այսօր արտակարգ նիստում կքննարկի Սիրիայի իրավիճակը

ԱՊԼ–ն այսօր արտակարգ նիստում կքննարկի Սիրիայի իրավիճակը

«BBC Russian»–ը փոխանցում է, որ Արաբական պետությունների լիգան այսօր՝ նոյեմբերի 12–ին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում արտակարգ խորհրդակցություն կանցկացնի Սիրիայի իրավիճակի վերաբերյալ։

Այս հանդիպման նախաձեռնողը Քուվեյթի վարչապետ և ԱԳՆ ղեկավար շեյխ Համեդ բեն Ջասեմն է։

Հիշեցնենք, որ Սիրիան նոյեմբերի սկզբին ընդունել էր երկիրը ճգնաժամից դուրս բերելու՝ ԱՊԼ–ի առաջարկած նախագիծը։ Այդ նախաձեռնությունը, մասնավորապես, միջոցներ է նախատեսում երկրում բռնությունը դադարեցնելու, ինչպես նաև Սիրիայի ներքին գործերին արտաքին միջամտությունը բացառելու և իշխանության ու ընդդիմության միջև երկխոսություն կազմակերպելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը