Ավիավթարի հետևանքով զոհվել են Մեքսիկայի ներքին գործերի նախարարն ու փոխնախարարը
Մեքսիկայի կենտրոնական մասում տեղի ունեցած ուղղաթիռի աղետի հետևանքով զոհվել է երկրի ներքին գործերի նախարար Խոսե Ֆրանսիսկո Բլեյք Մորան։ Այս մասին հաղորդում է «Բի–Բի–Սի»-ն։
Աղետի ենթարկված ուղղաթիռում են գտնվել նաև փոխնախարար Ֆելիպե Սամորան, հասարակայնության հետ կապերի համակարգող Խոսե Ալֆրեդո Գարսիան և ուրիշներ։ «Կոմսոմոլսկայա պրավդան» տեղեկացնում է, որ ուղղաթիռում գտնվող 9 հոգուց և ոչ մեկը կենդանի չի մնացել:
Իշխանությունները հաղորդել են, որ ուղղաթիռի հետ կապը կորել է Մեխիկոյից հարևան Մորելոս նահանգ տեղափոխվելու ճանապարհին։ Վթարը տեղի է ունեցել Մեխիկոյից ոչ շատ հեռու գտնվող Սոչիմիլկոյի շրջանում։