Լրահոս

11.11.2011 16:57


ՀՀԿ–ն ու Թաթան

Երեկ, մարզահամերգային համալիրում շարունակվում  էր  մեր  երկրում  ընթացող  բարեփոխումների  հրավառությունը, այն  է՝ ՀՀԿ-ականները, սովորության համաձայն,  օգտագործելով  Հայաստանի  երիտասարդական  հիմնադրամի  միջոցները,  երգիչ Թաթայով  երիտասարդական  համերգ  էին  վայելում  հանուն  իրենց  երազած  պետության:

Ինչպես  և  սպասվում  էր,  ՀՀԿ-ականացված այդ միջոցառումն  իր մասնակցությամբ /ղեկավարությամբ/ նորից  գեղեցկացրեց  Վարչապետ - հիշյալ  Հիմնադրամի  հոգեբարձուների  խորհրդի  նախագահը  կամ  իրավագիտական  լեզվով  ասած՝ նորից իր  պաշտոնեական  դիրքն  հանուն  կուսակցական  շահերի  օգտագործեց  այդ  ՀՀԿականը:

Ինչևէ, երեկ  մարզահամերգային  համալիրում, փոքրացվում  էր  ճեղքվածքը`  ՀՀԿ  հայտարարագրված  արժեքների և իրականության միջև, ինչը  պետք  է  շարունակի  ուրախացնել  Եվրոպական  ժողովրդական կուսակցության  ղեկավարներին:

Թերևս, դա  է  պատճառը, որ  Հատուկ  քննչական  ծառայության  հետ  միասին,  տեղեկատվություն  ենք  տրամադրել  նաև  մեր  երկրում  ԵՄ  ներկայացուցչությանը, միաժամանակ  հարցնելով՝ պետական  միջոցների  օգտագործումը  կուսակցությունների  կողմից  ընդունվա՞ծ  չափանիշ  է  ԵՄ  երկրներում... Գուցե, իրոք  այդպես  է:

Հայաստանի Պառլամենտարիզմի  Կենտրոն /ՀՊԱԿ/

Այս խորագրի վերջին նյութերը