Լրահոս

11.11.2011 16:44


Սիրիային մեղադրել են մարդկության դեմ հանցագործություն կատարելու համար

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը սիրիական վարչակազմին մեղադրել է մարդկության դեմ հանցագործություն կատարելու համար։ Այս մասին ասվում է այսօր հրապարակված «Մենք ապրում ենք ինչպես պատերազմում. Հոմս գավառում հակակառավարական ցույցերի ճնշումը» վերնագրով զեկույցում։

Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ ապրիլի կեսերից մինչև օգոստոսի վերջը Հոմս գավառում սպանվել է 587 խաղաղ բնակիչ։ Ընդ որում, 102 մարդ է զոհվել այն բանից հետո, ինչ նոյեմբերի 2–ին Սիրիան ընդունել է Արաբական պետությունների լիգայի առաջարկած ճգնաժամը կարգավորելու ծրագիրը։

Իրավապաշտպանները կոչ են անում ԱՊԼ–ին դադարեցնել Սիրիայի անդամությունը կազմակերպությանը, իսկ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին՝ զենք ներկրելու արգելք սահմանել Սիրիայի հանդեպ։

Այս խորագրի վերջին նյութերը