Լրահոս

11.11.2011 16:27


«Ոսկե ծիրան կինոփառատոն անիվների վրա»` Ջավախքում

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը արդեն 5-րդ անգամ կհյուրընկալվի Ջավախքում: «Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 10-14-ը Ախալքալաքում կկայանա հայ-վրացական կինոփառատոնը: Կցուցադրվեն “Ոսկե ծիրան” 8-րդ կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին և Վրաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը:

Ծրագրի բացումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, Ախալքալաքի «Ապագայի տուն» կենտրոնում՝ «Ոսկե ծիրան» կինոդահլիճում:

«Ոսկե ծիրանը անիվների վրա» կինոփառատոնը իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:

«Ոսկե ծիրանը» Ջավախքում կինոփառատոնն իրականացվում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, ՀՀ-ում Վրաստանի դեսպանության, Վրաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը