Արտասահմանցի մասնագետները նախագծում են Երևանի կենդանաբանական այգու նոր գլխավոր հատակագիծը
Երևանի կենդանաբանական այգու նոր գլխավոր հատակագծի նախագծման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նոյեմբերի 9-ից աշխատանքային այցով Երևանում են միջազգային ճանաչում ունեցող մի խումբ մասնագետներ, ովքեր անվճար հիմունքներով ստանձնել են Երևանի կենդանաբանական այգու գլխավոր հատակագծի նախագծումը:
Այսօր այգու հատակագծի վրա աշխատող մասնագետները հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Ներկաները հնարավորություն ունեցան
ծանոթանալու հատակագծի նախնական գծագրերին, պարզելու, թե ինչ կառուցվածք և լանդշաֆտային ձևավորում կունենա Երևանի կենդանաբանական այգին հիմնական վերանորոգումից հետո, ինչ նորամուծություններ կմտցնի այդ փոփոխությունը այգու կենդանիներին ներկայացնելու, նրանց խնամքի և պահպանման գործընթացների մեջ:
Կենդանաբանական այգիների նախագծման ոլոտում ունեցած երկարամյա փորձ ունեցող մասնագետները Հայաստանում կանցկացնեն մի քանի օր միայն: Այդ ընթացքում հյուրերը միասին կպատրաստեն նախագծի նախնական տարբերակը, որը կամբողջացվի ավելի ուշ:
«Նախագծի ամբողջական մշակումը կտևի շուրջ 1 տարի,- տեղեկացրեց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը,- սակայն կան ենթակառույցներ, որոնք այգու գործունեության համար կենսական նշանակություն ունեն, օրինակ` կերախոսհանոցը: Հրատապ լուծում պահանջող նման հարցերը կհստակեցվեն դեռևս գլխավոր հատակագծի հաստատումից առաջ»:
Հայաստան ժամանած հյուրերի ցանկում են Ամստերդամի «Արթիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը (Haig Balian), Սինգապուրի կենդանաբանական այգու նախկին տնօրեն, կենդանաբանական այգիների աշխարհահռչակ նախագծող Բերնարդ Հարիսոնը (Bernard Harrison), կենդանաբանական այգիների դիզայներ Դեյվիդ Հենքոքսը (David Hancocks), Ամստերդամի «Արթիս» թագավորական կենդանաբանական այգու համակարգող Յանոշ Սանթո (Janos Szantho), Ամստերդամի «Արթիս» կենդանաբանական այգու նախկին գլխավոր կենդանապահ Վիլեմ Մայլինքը (Willem Meijlink), «Բերնարդ Հարիսոն և ընկերներ» ընկերության համասեփականատեր Թինա Լիմ Լոնգը (Tina Lim Long), լանդշաֆտային ճարտարապետ Թայս դե Զեուն (Thijs de Zeeuw), լուսային դիզայներ Սայմոն Կորդերը (Simon Corder):
Մասնագետները Հայաստանում կմնան մինչև նոյեմբերի 14-ը: