Լրահոս

11.11.2011 14:53


Սպանությունը բացահայտվել է

Նոյեմբերի 9-ի առավոտյան ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արագած գյուղի մշակույթի տան մոտ տղամարդու դիակ կա:
Դեպքի վայր  մեկնած օպերատիվ խումբն այդ  վայրում հայտնաբերել էր Արագած գյուղի բնակիչ, 59-ամյա Գևորգ Գալստյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի գլխին առկա են եղել  վնասվածքի հետքեր:
Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գևորգ Գալստյանը համագյուղացիներից մեկի տան բակում վիճաբանել է հոգեկան հիվանդությամբ տառապող, 33-ամյա  Ավետիք Կարապետյանի հետ:
Վեճի ընթացքում Կարապետյանը քարով հարվածել է Գալստյանի գլխին, ինչից էլ վերջինս մահացել է:
Կարապետյանը ձերբակալված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը