Լրահոս

11.11.2011 14:32


ՆԺԿ նախագահ. «Սերժ Սարգսյանը շուտով դժվար ընտրության առջև է կանգնելու»

ՆԺԿ նախագահ. «Սերժ Սարգսյանը շուտով դժվար ընտրության առջև է կանգնելու»

Ըստ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժվար ընտրության առջև է կանգնելու շուտով։ Բանն այն է, որ Պուտինի՝ ՌԴ–ում նախագահ վերընտրվելուց հետո վերջինս կսկսի ակտիվորեն առաջ տանել եվրասիականության վեկտորը։

–Նախագահը դժվար ընտրության առջև է կանգնելու. եվրասիականությո՞ւն, ՆԱՏՕ՞,  թե՞ ԵՄ։

Անդրադառնալով իր կուսակցության դիրքորոշմանը՝ Արամ Կարապետյանն ասել է.

–Մեզ համագործակցության առաջարկներ եղել են, իշխանությունից չի եղել։ Մենք հակված ենք մենակ գնալու, դրան ենք պատրաստվում, ու ես գոհ եմ։ Եթե հիշում եք, նախկին ընտրություններին մենք մոտ չորս տոկոս էինք հավաքել։ Մի տոկոս ավելացնելը  դժվար չի լինի, որովհետև մենք մեզ մաքուր ենք պահել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը