Քաղաքական

17.03.2024 13:34

Դարձել ենք, տարբեր ուժային կենտրոնների բախման կետ, սա չափազանց վտանագավոր է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Դարձել ենք, տարբեր ուժային կենտրոնների բախման կետ, սա չափազանց վտանագավոր է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Մեր արտաքին քաղաքականության նպատակը կարծես մեր ընկերներին մեզ թշնամի դարձնելը լինի։ Այդ մասին Արտաշատի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Մենք դառնում ենք, եթե ոչ արդեն դարձել ենք, տարբեր ուժային կենտրոնների բախման կետ, սա չափազանց վտանագավոր է, շատ ենք զգուշացրել»,-ասել է նա։

Ըստ պատգամավորի՝ դիվանագիտությամբ ամեն ինչ պետք է անել ու չփորձել դառնալ որևէ մեկի կողմ․ «Սա միգուցե հեշտ չէ, բայց սա է հմուտ դիվանագիտությունը։ Պետք է փորձել հասկանալ՝ ինչն է խնդիրը, հարաբերությունները կարգավորել մեր ընկերների հետ»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։