Լրահոս

11.11.2011 12:45


Հարկային փաթեթի քննարկման ժամանակ ԲՀԿ–ական պատգամավորը վրդովվել է

Հարկային փաթեթի քննարկման ժամանակ ԲՀԿ–ական պատգամավորը վրդովվել է

Կառավարության ներկայացրած Հարկային նոր փաթեթը բաղկացած է 13 օրենքից։ Այդ փաթեթի վերաբերյալ այս պահին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթացքող քննարկման ժամանակ տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը և պնդել, որ փաթեթն արդեն երկու ամիս է իրենք քննարկում են։ Այս պնդմանը, սակայն, ընդդիմացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գոհար Ենոքյանը։ Նա դժգոհել է, որ նման ծավալուն փաթեթը իրենց դատին է ներկայացվել ընդամենը մոտ կես ժամ առաջ, հետևաբար հնարավոր չէ այն հիմնովին ուսումնասիրել։

Վ. Այվազյանը Գ. Ենոքյանին առաջարկել է, եթե իրեն չի հավատում, հարցնի ԲՀԿ–ական իր կուսակից ընկեր, Տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանին, ով հաստատել է, թե Հարկային փաթեթը երկու ամիս է կառավարությունը ներկայացրել է հանձնաժողովին։

–Այդ դեպքում ինչո՞ւ մեզ չեն ասել, մենք էլ գայինք, մասնակցեինք այդ քննարկմանը։ Այսօր առավոտյան եկել ենք, էս գիրքը բերել, դրել են դեմներս,–վրդովվել է Գ. Ենոքյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը