Արևմուտքը երբեք ՀՀ-ին անվտանգության ամուր երաշխիքներ չի տվել. Ալեքսանդր Կռիլով (տեսանյութ)
Alpha News-ի ուղիղ եթերում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կովկասի սեկտորի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Անդրեյ Կռիլովը նշել է, որ արևմտյան ներկայացուցիչները, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի և Լեհաստանի դեսպանները, միշտ անկեղծորեն ասել են, որ իրենք ի վիճակի չեն երաշխիքներ տալ Հայաստանի անվտանգությանը։
«Առաջին անգամ Հայաստան եկա 25 տարի առաջ, երբ բանակցություններ էին ընթանում Մինսկի խմբի շուրջ, թեման քննարկվում էր տարբեր ձևաչափերով, և արևմտյան ներկայացուցիչները, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի դեսպանները միշտ ազնվորեն ասել են, որ ի վիճակի չեն Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալ, ինչպիսին որ տալիս է Ռուսաստանը։ Սա ազնվորեն քննարկվել է դեսպանների մակարդակով և շատ այլ մակարդակներում։
Բայց հիմա, ըստ ամենայնի, ընթացքը փոխվել է, թեև չեմ կարծում, որ նրանք կկարողանան Հայաստանի անվտանգության իրական երաշխիք տալ։ Այսօր Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու կուրս է որդեգրվել, և դա պայմանավորված է ուկրաինական համատեքստի հետ, երբ արևմտյան ուժերը փորձում են Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծել, որտեղ հնարավոր է:
Եթե խոսենք այն մասին, որ Արևմուտքը տալիս է անվտանգության ամուր երաշխիքներ, ապա հնարավոր կլիներ կոնկրետ բանակցություններ վարել ոչ միայն Ֆրանսիայից զենքի խորհրդանշական մատակարարումների, այլև տարածաշրջան բավականաչափ հզոր ռազմական կոնտինգենտներ ուղարկելու հնարավորության շուրջ, որոնք կարող էին ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Կամ խոսել այն մասին, որ թուրքական բանակը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես է երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը, բայց ինձ համար դժվար է պատկերացնել այս տարբերակը»,- ընդգծել է փորձագետը։