Լրահոս

11.11.2011 12:12


Կասեցվել է ռադիոակտիվ նյութի ապօրինի իրացման դեպք

Սույն թվականի  նոյեմբերի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության  ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է ռադիոակտիվ նյութի ապօրինի իրացման դեպք:

Օտարերկրյա քաղաքացուն «Ստրոնցիում» տեսակի ռադիոակտիվ նյութ փոխանցելու պահին, ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Կարեն Դանիելյանը, Արարատ Հակոբյանը, Կարեն Եդիգարյանը և Տիգրան Հովհաննիսյանը:

Փաստի առթիվ ՀՀ Քր. Օր-ի 233-րդ հոդվածի 1-ին մասի «Ռադիոակտիվ նյութ ապօրինի պահելը և իրացնելը» հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը