Լրահոս

11.11.2011 11:26


Զգուշացում վարորդներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը տրանսպորտային միջոցների վարորդներին զգուշացնում է, որ մաշված և կապրոնե անվադողերով երթևեկումը հանրապետության ավտոճանապարհներին դառնում է խցանումների և վթարային իրավիճակների առաջացման պատճառ: Առաջարկում ենք զերծ մնալ անսարք և հին ու մաշված անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից:

***

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին` ուշ երեկոյան, հանրապետության տարածքը կգտնվի հյուսիս-արևմտյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության ներքո:

Նոյեմբերի 11-ին ուշ երեկոյան և 12-ին ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյուն: Առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը և 13-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 12-ի երեկոյան հնարավոր է  ձյուն:

Այս խորագրի վերջին նյութերը