Լրահոս

11.11.2011 11:05


Վիլնյուսում մեկնարկել է սամբոյի աշխարհի 35-րդ առաջնությունը

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկած սամբոյի աշխարհի 35-րդ առաջնության մրցումների առաջին օրը մրցագորգ դուրս կգան մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը, 68 կգ ք/կ-ում՝ Անդրանիկ Նաղդալյանը, կանացից՝ Ռուզաննա Սարգսյանը /48 կգ ք/կ/, Աննա Գևորգյանը /60 կգ ք/կ /, իսկ Աշոտ Դանիելյանը ելույթ կունենա մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունից առաջնությանը մասնակցում է 10 մարզիկ: Մեր պատվիրակությունը ղեկավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը