Լրահոս

11.11.2011 10:24


Եգիպտացին փորձել է խոսել Աստծո հետ՝ բացելով ինքնաթիռի դուռը

Եգիպտացին փորձել է խոսել Աստծո հետ՝ բացելով ինքնաթիռի դուռը

Հղում անելով «Ալ–Ահրամ»–ին՝ «ՌԻԱ նովոստի»–ն հաղորդում է, որ եգիպտական Շարմ–էլ–Շեյխից Կահիրե ուղևորվող ինքնաթիռի ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ փորձել է բացել դուռը և ութ հազար մետր բարձրության վրա խոսել է Աստծո հետ։

Ինքնաթիռում եղել է 144 ուղևոր, այդ թվում և օտարերկրյա զբոսաշրջիկներ։

Մայրաքաղաք Կահիրեի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության տվյալներով՝ Եգիպտոսի քաղաքացի Աբդալահ Սեյիդ Ահմեդը նախօրեին ուշ երեկոյան փորձել է բացել Շարմ–էլ–Շեյխից Կահիրե թռչող ինքնաթիռի դուռը։ Նրան խոչընդոտել են ուղևորները և ինքնաթիռի անվտանգության աշխատակիցը, ինչից հետո հաջողվել է կապել նրան և վայրէջքից հետո հանձնել ոստիկանությանը։

Հարցաքննության ժամանակ կալանավորվածը հայտնել է, թե մեկ շաբաթ առաջ կորցրել է իր աշխատանքը և վերադառնում էր հայրենի գյուղ։ Սակայն թռիչքի ժամանակ մտածմունքներից նյարդային ցնցում է ստացել և որոշել է, այդքան մոտ գտնվելով Աստծուն, բացել դուռն ու նրան օգնության կանչել։

Այս խորագրի վերջին նյութերը