Հարցազրույց

13.03.2024 08:57


ՀԱՊԿ-ից դուրս գալը դժբախտությունների հեղեղ է բացում Հայաստանի համար. Ասլան Ռուբաև (տեսանյութ)

ՀԱՊԿ-ից դուրս գալը դժբախտությունների հեղեղ է բացում Հայաստանի համար. Ասլան Ռուբաև (տեսանյութ)

Ռուս քաղաքագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ին մեկնաբանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության մասին վերջին հայտարարությունները։

Ըստ փորձագետի՝ Նիկոլ Փաշինյանն արդեն հող է նախապատրաստել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար․

«ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին վերջին հայտարարությունները չեն կարող անհանգստություն չառաջացնել։ Պետք է ասեմ, որ Հայաստանն առաջիկայում կլքի այս կառույցը, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն հող է պատրաստել ելքի համար։ Ցավոք, մենք տեսնում և արձանագրում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները միակողմանիորեն փլուզվում են։ Փաշինյանը Մոսկվային, հետեւաբար՝ ՀԱՊԿ-ին մեղադրում է անգործության մեջ. Փաշինյանն արդեն հայտարարել է, որ այլընտրանքային անվտանգության կազմակերպություններ է փնտրելու։ Նա հավանաբար ակնարկում է տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի առկայության մասին։ Սա շատ լավ համապատասխանում է Ֆրանսիայի նախագահի և Սպիտակ տան արտաքին քաղաքական արկածախնդրությանը: Այսինքն՝ հավաքական Արեւմուտքն այսօր ցանկանում է Հայաստանին դուրս բերել ՀԱՊԿ-ից եւ այնտեղ մտցնել ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն։ Իսկ Փաշինյանը սրա համար կանի անհրաժեշտ ամեն ինչ. մենք տեսնում ենք, որ նա ուղղված չէ Մոսկվայի հետ կառուցողական հարաբերություններին»։

Այս խորագրի վերջին նյութերը