Հայաստանի շախմատի հավաքականը վերջին մրցափուլից առաջ առաջին տեղում է
Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի առաջնության նախավերջին 8–րդ մրցափուլում Հայաստանի հավաքականը 3։1 հաշվով հաղթանակ տարավ Հոլանդիայի նկատմամբ, իսկ մինչ այս մրցափուլը առաջին տեղում ընթացող Ադրբեջանի ընտրանին 1,5։2,5 հաշվով պարտություն կրեց մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում գտնվող Գերմանիայից։ Այսպիսով վերջին մրցափուլից առաջ Հայաստանի հավաքականը 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 21 անհատական միավոր։ Երկրորդ տեղում Գերմանիան է, որը նույնպես վաստակել է 13 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշով հետ է մնում Հայաստանից։ Կրած պարտությունից հետո Ադրբեջանի հավաքականը եզրափակում է լավագույն եռյակը։
Հայաստանի կազմում հաղթանակներ տարան առաջին և երրորդ խաղատախտակներում հանդես եկող Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը։ Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։
Իսկ Հայաստանի կանանց հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել է Սերբիայի ընտրանուն և վաստակած 10 միավորով այժմ զբաղեցնում է 6–րդ տեղը։ Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Նաստիա Բոժկովիչի հետ, Լիլիթ Գալոյանը սևերով պարտվել է Անժելիկա Ստոյանովիչին, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան համապատասխանաբար հաղթել են Իրինա Չելուշկինային և Լիլիա Դրլջեվիչին։