Քաղաքական

12.03.2024 21:14

Լևոն Քոչարյանի խափանման միջոցը փոխվել է (տեսանյութ)

Լևոն Քոչարյանի խափանման միջոցը փոխվել է (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունը։

«Լսելով վարույթի մասնակիցների կարծիքը, դատարանը որոշեց պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը բավարարել` մեղադրյալ Լևոն Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը փոփոխել, խափանման միջոց ընտրել գրավը։

Գրավի գումարի չափ է սահմանվում 2 մլն դրամը»,–նշեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։