Քայլերթ՝ ի աջակցություն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց
նոյեմբերի 13-ին՝ կույրերի միջազգային օրը, տեղի կունենա «Տեսնելը դժվար չէ. Միայն Հարկավոր է նայել» խորագրով քայլերթ, որը կիրականացվի «Լինե՛նք ուշադիր» նախաձեռնության շրջանակներում«Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային ՀԿ-ի և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի աջակցությամբ:
Քայլերթի նպատակը տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց ճանապարհային անվտանգության ապահովմանը նպաստելն է: Կոչ ենք անում հատկապես վարորդներին լինել առավել ուշադիր և ճանապարհ տալ ձեռնափայտ ունեցող անցորդներին: Քայլերթը կսկսվի նոյեմբերի 13-ի (կիրակի) ժամը 16.30-ին Թամանյանի արձանի մոտից և կշարժվի Հանրապետության Հրապարակի ուղղությամբ: Ընթացքում անցորդներին կբաժանվեն թղթե ակնոցներ՝ «Բացի՛ր հոգուդ աչքերը. Ես կտեսնեմ դա» խորագրով: Քայլերթը կավատվի Հանրապետության Հրապարակում ձեռնափայտով մարդուն ճանապարհ տալու բեմականացմամբ:
Քայլերթ՝ ի աջակցություն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց
նոյեմբերի 13-ին՝ կույրերի միջազգային օրը, տեղի կունենա «Տեսնելը դժվար չէ. Միայն Հարկավոր է նայել» խորագրով քայլերթ, որը կիրականացվի «Լինե՛նք ուշադիր» նախաձեռնության շրջանակներում «Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային ՀԿ-ի և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի աջակցությամբ: