«Խոսքի իրավունք»-ը միավորման կոչ է անում Սևանի ճակատագրով մտահոգ մարդկանց և կազմակերպություններին
«Խոսքի իրավունք» միավորումը նորություն չի ասում` հայտնելով Սևանի ջրի կեղտոտման մասին: Միավորումը պարզապես սթափեցման հորդոր է անում և խնդրում մտածել սերունդներին առողջ բնություն ժառանգելու մասին: Միանալով facebook-ի SOS SEVAN խմբին քաղաքացիական հասարակությունը կարող է համախմբված կերպով իր ոչը ասել բնության հանդեպ ոտնձգություններ իրականացնողներին: Խմբին միացել են բնապահպաններ, հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, աշակերտներ և այլն: Մարդիկ, ովքեր գիտակցել ենք միասնական լինելու արժեքը: Մեր միավորումը գտնում է, որ ունենալով Թռչկանի նախադեպը քաղաքացիները պետք է ավելի վճռական լինեն: Մենք տարածում ենք նախաձեռնության այսօրվա հայտարարություն-ահազանգը և ստորագրում բոլոր ասածների տակ:
«Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան մեկ միլիարդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։ Գիտնականները կանխատեսում են, որ 2025 թվականին աշխարհի բնակչության 2/3—ը կունենա ջրի սակավության լուրջ խնդիր։ Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները: Մոտ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը:
Սեւանա լիճը համարվում է Հայաստանի Հանրապետության …եւ ողջ Կովկասի 35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանը: Սակայն այսօր Սեւանա լճի ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարք հանգամանքներ` Սեւանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները, ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ անտառների ջրի տակ մնալը, լճի հարեւանությամբ գտնվող քաղաքների, ինչպես նաեւ լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը: Այս ամենն ուղեկցվում է լճի ճահճացմամբ:
Կոչ ենք անում բոլորիտ մոռանալ քաղաքական դիրքորոշումերը մի մարդու պես պաշտպան կանգնել մեր Կապույտ աչյա գեղեցկուհուն , պաշտպանենք մեր համազգային արժեքը ոտնձգություններից, թույլ չտանք որ մեզանից և մեր երեխաներից խլեն առողջ երկրում ապրելու մեր իրավունքը:
Մենք դիմում ենք բոլոր Հայաստանի քաղաքացիներին: Չկա Սեւան, չկա եւ
Հայաստան։
Խոսքի իրավունք միավորում
«Խոսքի իրավունք»-ը միավորման կոչ է անում Սևանի ճակատագրով մտահոգ մարդկանց և կազմակերպություններին
«Խոսքի իրավունք» միավորումը նորություն չի ասում` հայտնելով Սևանի ջրի կեղտոտման մասին: Միավորումը պարզապես սթափեցման հորդոր է անում և խնդրում մտածել սերունդներին առողջ բնություն ժառանգելու մասին: Միանալով facebook-ի SOS SEVAN խմբին քաղաքացիական հասարակությունը կարող է համախմբված կերպով իր ոչը ասել բնության հանդեպ ոտնձգություններ իրականացնողներին: Խմբին միացել են բնապահպաններ, հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, աշակերտներ և այլն: Մարդիկ, ովքեր գիտակցել ենք միասնական լինելու արժեքը: Մեր միավորումը գտնում է, որ ունենալով Թռչկանի նախադեպը քաղաքացիները պետք է ավելի վճռական լինեն: Մենք տարածում ենք նախաձեռնության այսօրվա հայտարարություն-ահազանգը և ստորագրում բոլոր ասածների տակ:
«Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան մեկ միլիարդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։ Գիտնականները կանխատեսում են, որ 2025 թվականին աշխարհի բնակչության 2/3—ը կունենա ջրի սակավության լուրջ խնդիր։ Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները: Մոտ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը: Սեւանա լիճը համարվում է Հայաստանի Հանրապետության …եւ ողջ Կովկասի 35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանը: Սակայն այսօր Սեւանա լճի ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարք հանգամանքներ` Սեւանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները, ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ անտառների ջրի տակ մնալը, լճի հարեւանությամբ գտնվող քաղաքների, ինչպես նաեւ լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը: Այս ամենն ուղեկցվում է լճի ճահճացմամբ: Կոչ ենք անում բոլորիտ մոռանալ քաղաքական դիրքորոշումերը մի մարդու պես պաշտպան կանգնել մեր Կապույտ աչյա գեղեցկուհուն , պաշտպանենք մեր համազգային արժեքը ոտնձգություններից, թույլ չտանք որ մեզանից և մեր երեխաներից խլեն առողջ երկրում ապրելու մեր իրավունքը: Մենք դիմում ենք բոլոր Հայաստանի քաղաքացիներին: Չկա Սեւան, չկա եւ Հայաստան։ Խոսքի իրավունք միավորում
SOS SEVAN քաղաքացիական նախաձեռնություն