Մերկելի կուսակցությունը եվրագոտուց պարտք ունեցող պետությունների դուրս գալուն կողմ է հանդես եկել
Քրիստոնյա–ժողովրդավարական միություն կուսակցությունը, որը Գերմանիայի կոալիցիայի անդամ է, և որի ղեկավարը կանցլեր Անգելա Մերկելն է, առաջարկում է վերանայել Եվրամիության համաձայնագիրը։ «The Financial Times Deutschland»–ը գրում է, որ Անգելա Մերկելի կուսակցությունը մասնավորապես առաջարկում է պարտք ունեցող անդամ–պետություններին թույլ տալ դուրս գալու եվրագոտուց՝ միևնույն ժամանակ չկորցնելով ԵՄ անդամությունը։
Այս առաջարկը կհնչեցվի կուսակցության համագումարում, որը կկայանա նոյեմբերի 14–15–ին Լայպցիգ քաղաքում։
Եվրամիության ներկայիս համաձայնագրում ազգային արժույթին կամավոր կերպով վերադառնալու կետ չի նախատեսված։
«G20»–ի համաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ նոյեմբերի սկզբին Կաննում, Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջին անգամ ընդունեցին, որ Հունաստանը կարող է եվրագոտուց դուրս գալ։ Եթե ավելի վաղ Գերմանիայի կանցլերը բացառում էր նման հնարավորությունը, ապա համաժողովի ժամանակ հայտարարեց, թե դա անցանկալի է, սակայն եթե հույները ցանական վերադառնալ ազգային արժույթին, ապա իրենք կհարգեն նրանց որոշումը։