Կրթական ոլորտի ներկայացուցիչներից շատերը դժգոհություններ են հայտնում, որ կառավարությունը տարբեր մեթոդներով սկսել է պայքարել կրկնուսույցների դեմ: Վերջիններիս կարիծքով՝ սկզբում սկսեցին խոսել այն մասին, որ կրկնուսույցները որպես ինքնազբաղվածներ գործելու են հարկային դաշտում, իսկ հիմա այլ միջոցներ են մշակվում նրանց գործունեությունը կասեցնելու համար:
Մասնագետների կարծիքով՝ կրկնուսույցի ինստիտուտը ստիպողաբար չի պարտադրվել հասարակությանը, այլ արդյունք է դպրոցների կրթական մակարդակի անկման: Դրա հետևանքով աշակերտները բուհ ընդունվելիս ստիպված են դիմել կրկնուսույցներին՝ չվստահելով դպրոցից ստացված գիտելիքներին:
–Ես ունեմ բազմաթիվ աշակերտներ հենց ավագ դպրոցներից, և շփվելով իրենց հետ՝ հասկանում եմ, որ առանց կրկնուսույցի մոտ պարապելու երեխան չի կարողանա նորմալ քննություն տալ, որովհետև մեր դասագրքերում չկան այն ծրագրային կետերը, որոնք զետեղված են թեստերի մեջ,-ասել է կրկնուսույց Լուսյա Կարապետյանը:
Շատ կրկնուսույցների նման նա եռամսյակը մեկ հարկեր է վճարում, ձեռք բերում արտոնագիր և իրավունք ստանում լրացուցիչ պարապել դիմորդների հետ:
Գյումրու թիվ 2 դպրոցի տնօրեն Սուրեն Հովսեփյանի կարծիքով՝ այս ինստիտուտի գոյությունը ինչ-որ տեղ նպաստում է ավագ դպրոցներում կրթական որակի բարձրացմանը.
–Կրկնուսույցի ինստիտուտը ստիպում է, որ ավագ դպրոցները և ընդհանրապես դպրոցները ավելի բարձր մակարդակի պահանջներ ապահովեն: Մրցակցություն է ստեղծվում,-նշել էՍուրեն Հովսեփյանը:
Հիմա նախարարությունը որոշել է հաջորդ տարվանից թողարկել այնպիսի ժողովածուներ, որոնք կհարստացնեն դիմորդների գիտելիքներն ու կնվազեցնեն կրկնուսույցների մոտ պարապող աշակերտների թվաքանակը: Սակայն մասնագետները նշում են, որ եթե ցանկություն ունեն վերացնելու կրկնուսույցների ինտիտուտը, ապա անհարժեշտ է առաջին հերթին ավագ դպրոցներում բարձրացնել կրթության որակը և ուշադրություն դրաձնել ուսուցչի ֆինանսական ապահովվածությանը:
Կառավարությունը պայքարո՞ւմ է կրկնուսույցների դեմ
Կրթական ոլորտի ներկայացուցիչներից շատերը դժգոհություններ են հայտնում, որ կառավարությունը տարբեր մեթոդներով սկսել է պայքարել կրկնուսույցների դեմ: Վերջիններիս կարիծքով՝ սկզբում սկսեցին խոսել այն մասին, որ կրկնուսույցները որպես ինքնազբաղվածներ գործելու են հարկային դաշտում, իսկ հիմա այլ միջոցներ են մշակվում նրանց գործունեությունը կասեցնելու համար:
Մասնագետների կարծիքով՝ կրկնուսույցի ինստիտուտը ստիպողաբար չի պարտադրվել հասարակությանը, այլ արդյունք է դպրոցների կրթական մակարդակի անկման: Դրա հետևանքով աշակերտները բուհ ընդունվելիս ստիպված են դիմել կրկնուսույցներին՝ չվստահելով դպրոցից ստացված գիտելիքներին:
–Ես ունեմ բազմաթիվ աշակերտներ հենց ավագ դպրոցներից, և շփվելով իրենց հետ՝ հասկանում եմ, որ առանց կրկնուսույցի մոտ պարապելու երեխան չի կարողանա նորմալ քննություն տալ, որովհետև մեր դասագրքերում չկան այն ծրագրային կետերը, որոնք զետեղված են թեստերի մեջ,-ասել է կրկնուսույց Լուսյա Կարապետյանը:
Շատ կրկնուսույցների նման նա եռամսյակը մեկ հարկեր է վճարում, ձեռք բերում արտոնագիր և իրավունք ստանում լրացուցիչ պարապել դիմորդների հետ:
Գյումրու թիվ 2 դպրոցի տնօրեն Սուրեն Հովսեփյանի կարծիքով՝ այս ինստիտուտի գոյությունը ինչ-որ տեղ նպաստում է ավագ դպրոցներում կրթական որակի բարձրացմանը.
–Կրկնուսույցի ինստիտուտը ստիպում է, որ ավագ դպրոցները և ընդհանրապես դպրոցները ավելի բարձր մակարդակի պահանջներ ապահովեն: Մրցակցություն է ստեղծվում,-նշել է Սուրեն Հովսեփյանը:
Հիմա նախարարությունը որոշել է հաջորդ տարվանից թողարկել այնպիսի ժողովածուներ, որոնք կհարստացնեն դիմորդների գիտելիքներն ու կնվազեցնեն կրկնուսույցների մոտ պարապող աշակերտների թվաքանակը: Սակայն մասնագետները նշում են, որ եթե ցանկություն ունեն վերացնելու կրկնուսույցների ինտիտուտը, ապա անհարժեշտ է առաջին հերթին ավագ դպրոցներում բարձրացնել կրթության որակը և ուշադրություն դրաձնել ուսուցչի ֆինանսական ապահովվածությանը:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի