Լրահոս

10.11.2011 16:56


Իսրայելը թույլ է տվել մարդասիրական օգնություն ներկրել Գազայի հատված

Իսրայելը թույլ է տվել մարդասիրական օգնություն ներկրել Գազայի հատված

Իսրայելի իշխանությունները մարդասիրական կազմակերպություններին թույլ են տվել 250 տոննա օգնություն ուղարկել Գազայի հատված։ Այս մասին գրում է  «The Jerusalem Post»-ը։

Պարբերականի տվյալների համաձայն՝ մարդասիրական օգնությամբ 30 ավտոմեքենա և 21 ցեմենտատար Գազա կհասնեն սահմանային Կերեմ Շալոմ միջանցքով։ Ցեմենտը մարդասիրական կազմակերպություններին անհրաժեշտ է փախստականների համար ճամբարներ կառուցելու նպատակով։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի իշխանությունները թույլ են տվել Գազա ներմուծել նաև սահմանափակ քանակությամբ գազ՝ կենցաղային խնդիրներ լուծելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը