Քաղաքական

09.03.2024 08:50

Հանդիպումից առաջ հավաքել են հեռախոսները․ Փաշինյանի անվստահությունը չի հաղթահարվում․ «Հրապարակ»

Հանդիպումից առաջ հավաքել են հեռախոսները․ Փաշինյանի անվստահությունը չի հաղթահարվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ-ի հանդեպ անվստահությունը չի հաղթահարվում` եթե չասենք գնալով խորանում է:

Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումներից առաջ հավաքում են ՔՊ-ական պատգամավորների հեռախոսները, քննարկման դահլիճում խլացուցիչներ են աշխատում: Այդպես են արել նաեւ նախօրեին` երբ Փաշինյանը երեկոյան ժամը 18:00-ից, չորս ժամանոց փակ հանդիպում է ունեցել իշխանական ֆրակցիայի հետ։

Չնայած աշխատանքային օրվա ավարտից հետո խորհրդարանի շենքում միայն ՔՊ-ականներն են եղել եւ լրագրողները, սակայն Փաշինյանին պաշտպանող ՊՊԾ գունդը կրկին գրոհել է խորհրդարանը` տասնյակ աշխատակիցներ Փաշինյանի այցից ժամեր առաջ եկել են խորհրդարան, ստուգել տեղանքը։

Ի դեպ, ՔՊ-ականները չնայած վիրավորված են իրենց նկատմամբ վերաբերմունքից եւ այդ մասին խոսում են մասնավոր զրույցներում, սակայն որեւէ մեկը չի հանդգնել այդ հարցը բարձրացնել, որ ժամեր շարունակ զրկված են մնացել արտաքին կապից»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։