Ինչպես կարող է քո դարավոր թշնամին հանկարծ դառնալ քո անվտանգության երաշխավորը․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
Հայտնի է, որ ավելի քան 10 տարի «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային հսկողությունն իրականացնում են բացառապես հայ իրավապահները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյանը։
«Դա հաշվի առնելով՝ օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու պահանջը նշանակում է, որ որոշակի երկրներից որոշակի ծառայությունների անդամների ժամանում է սպասվում, ինչի մասին ցանկալի չէ, որպեսզի ռուսական կողմն իմանա։
Այլ հարց է, թե դա որքանո՞վ կծառայի Հայաստանի անվտանգության շահերին, և արդյոք նոր սպառնալիքներ չի՞ ստեղծի Հայաստանի համար, եթե հարյուրավոր արևմտյան գործակալներ ժամանեն այստեղ։ Նրանք ոչ միայն հակառուսական, այլև հակաիրանակա՞ն գործունեություն են ծավալելու։ Այս հարցերին պատասխաններ չկան»,-նշեց նա։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի անվտանգության ոլորտն աստիճանաբար անցնում է ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ՝ Ռուսաստանի և Իրանի համար դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ադրբեջանն այս սցենարի մի մասն է։
Աղաջանյանը հիշեցրեց, որ Իրանը երկու տարի շարունակ ուղիղ խոսում է այն սպառնալիքների մասին, որոնք Հայաստանի իշխանությունները ստեղծում են իրենց երկրի, ինչպես նաև ողջ մեծ Մերձավոր Արևելքի համար։
«Թեհրանն ասում է, որ արևմտյան ուժերի ներկայությունը էկզիստենցիալ սպառնալիք է՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի հզորացումը նշանակում է Թուրքիայի հզորացում։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը կփակի Իրանի մուտքը դեպի հյուսիս և կհանգեցնի սահմանի միակ խաղաղ հատվածի՝ հայ-իրանական սահմանի կորստի։ Այս ֆոնին Իրանն արդեն քայլեր է ձեռնարկել։
Միայն Իրանի ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ դեռ չեն սկսվել՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու փորձով։ Պատահական չէ, որ Թեհրանը 100000-անոց բանակ է պահում Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների մոտ՝ որպես զսպող միջոց՝ հնարավոր միջամտության դեպքում։ Իրանի համար ակնհայտ է, որ պանթուրքիզմի նախագծի իրականացումը սպառնալիք է ազգային անվտանգությանը»,-ընդգծել է դեսպանը։