Իսրայելի գերագույն դատարանը հաստատել է երկրի նախկին նախագահին 7 տարով ազատազրկելու վճիռը
Իսրայելի գերագույն դատարանն այսօր անփոփոխ է թողել ավելի վաղ կայացրած վճիռը, որով երկրի նախկին նախագահ Մոշե Կացավը պետք է 7 տարվա ազատազրկման դատապարտվի։ Այս մասին հաղորդում է «Հաարեց» պարբերականը։
Գերագույն դատարանի երեք դատավորները միաձայն վճռել են չբավարարել երկրի նախկին ղեկավարի բողոքարկումը՝ նրան կրկին մեղավոր ճանաչելով բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար։ Առաջին վճիռը հրապարակվել էր 2010թ. դեկտեմբերին Թել–Ավիվի շրջանային դատարանում։ 2011թ. մարտին Կացավը դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման, երկու տարի պայմանական ազատազրկման և երեք հայցվորուհիներից երկուսին տուգանքներ վճարելու։
Կացավի դեմ քննությունը սկսվել էր 2007թ.։ Քրեական գործ հարուցելուց հետո նա հեռացավ նախագահի պաշտոնից և մասնակիորեն ընդունեց իր մեղքը՝ գործարքի գնալով արդարադատության հետ։ Ավելի ուշ նա հրաժարվեց իր վկայություններից և որոշում ընդունեց արդարանալ դատարանում, ինչի հետևանքով 2009թ. նրան մեղադրանքներ ներկայացվեցին։