Տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակման գործով նախաքննությունը շարունակվում է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք նոյեմբերի 9–ի երեկոյան Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում հարձակում է տեղի ունեցել տարադրամի փոխանակման կետի վրա։ Ատրճանակներով զինված երկու անձինք կրակոցներ են արձակել, որի հետևանքով երկու մարդ է վիրավորվել:
Նշենք, որ այսօր հարձակման ենթարկված տարադրամի փոխանակման կետը փակ է եղել, և որևէ նոր տեղեկություն միջադեպից ստանալ չի հաջողվել։
«7օր»–ը ոստիկանության լրատվական ծառայությունից փորձել է ճշտել, թե ինչ բացահայտումներ կան կատարված հանցագործության վերաբերյալ։ և որքան եղել հափշտակված գումարի չափը։ Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրել են, որ ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

7or.am