Քաղաքական

07.03.2024 14:19

Իշխանությունը նորից տապալել է Շուռնուխի նոր թաղամասի հանձնման ժամկետները

Իշխանությունը նորից տապալել է Շուռնուխի նոր թաղամասի հանձնման ժամկետները

Sputnik Արմենիան գրում է․ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի նոր թաղամասը դեռ շահագործման չի հանձնվել։ Հինգերորդ անգամ հետաձգվելուց հետո դա պետք է տեղի ունենար մինչև 2024 թվականը։

2023 թվականի դեկտեմբերին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան քաղաքաշինության կոմիտեից հայտնել էին, որ նոր թաղամասում 13 տների և անասնագոմերի շինարարությունն ավարտվել է, մնացել է ավարտել բարեկարգումը, ապահովել ջրով և էլեկտրականությամբ։

Գյուղի բնակիչները, սակայն, մեզ հայտնեցին, որ տները դեռ պատրաստ չեն։ Աշխատանքները շարունակվում են, դրանք հիմնականում արտաքին հարդարման աշխատանքներ են: Էլեկտրականությունը նույնպես դեռ վերջնականապես միացված չէ։

Բացի այդ, նոր թաղամասը, ինչպես ամբողջ գյուղը, ջրի խիստ կարիք ունի։ Հիմնական աղբյուրների կորստից (որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել) հետո կառուցված նոր ջրագիծը գյուղի պահանջները ընդհանրապես չի բավարարում։ Ջուրը բավականացնում է ընդամենը մեկ-երկու տուն ապահովելու համար։

Ընդ որում, բնակիչները նախապես զգուշացրել էին իշխանություններին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, որ աղբյուրը, որին միացվել է խողովակը, չափազանց սակավաջուր է և խնդիրը չի լուծի։

«Որոշ բնակիչներ սկզբունքորեն չեն ուզում տեղափոխվել ապրելու` նույնիսկ եթե տները պատրաստ լինեն։ Նրանք գիտեն, որ «ժապավենը կտրելուց» հետո մնացած խնդիրները ոչ ոք չի լուծելու»,-նշեց բնակիչներից մեկը։

Գյուղի մյուս խնդիրներից է նաև տրանսպորտը։ Շաբաթը երկու անգամ Գորիսից գյուղ է գնում միկրոավտոբուս, բայց այն ծանրաբեռնված է լինում, քանի որ սպասարկում է միանգամից երեք գյուղ՝ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասն անցել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։