Երևանի ավագանիում նախկին քաղաքապետին կփոխարինի Գեորգի Գաբրիելյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում որոշում ընդունվեց, որ Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանիում ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Կարեն Կարապետյանին կփոխարինի ՀՀԿ համամասնական ցուցակոից Գեորգի Գաբրիելյանը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկ են հայտնել տասնյակ ադամներ, մասնավորապես Գրիգորի Գրիգորյանը, Արա ճորոխյանը, Խաչատուր Կարապետյանը և ուրիշներ:
ԿԸՀ հերթական նիստին ներկա յոթ անդամներից վեցը միաձայն կողմ քվեարկեցին Երևանի ավագանու անդամին մանդատը հանձնելու մասին հարցին:
Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 2–ին, սեփական դիմումի համաձայն հրաժարվել էր Երևան քաղաքի ավագանու անդամությունից:
Երևանի ավագանիում նախկին քաղաքապետին կփոխարինի Գեորգի Գաբրիելյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում որոշում ընդունվեց, որ Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանիում ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Կարեն Կարապետյանին կփոխարինի ՀՀԿ համամասնական ցուցակոից Գեորգի Գաբրիելյանը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկ են հայտնել տասնյակ ադամներ, մասնավորապես Գրիգորի Գրիգորյանը, Արա ճորոխյանը, Խաչատուր Կարապետյանը և ուրիշներ: ԿԸՀ հերթական նիստին ներկա յոթ անդամներից վեցը միաձայն կողմ քվեարկեցին Երևանի ավագանու անդամին մանդատը հանձնելու մասին հարցին: Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 2–ին, սեփական դիմումի համաձայն հրաժարվել էր Երևան քաղաքի ավագանու անդամությունից: