Լրահոս

10.11.2011 15:08


ՏՄՊՊՀ-ն կարող է գաղտնի տեղեկություններ պահանջել հարկային մարմիններից

ՏՄՊՊՀ-ն կարող է գաղտնի տեղեկություններ պահանջել հարկային մարմիններից

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, ինչը պայմանավորված է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովմամբ։ Այսուհետև հանձնաժողովը հնարավորություն կունենա ապրանքային շուկաների ուսումնասիրության, այդ շուկաներում հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի առկայության և օրենքով սահմանված այլ դրսևորումների բացահայտման համար հարկային ծառայության մարմիններից տվյալ ապրանքային շուկաների և դրանց մասնակիցների վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ։ Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք համահունչ են Եվրոպայի բարձրագույն կրթության միասնական տարածքի կրթական բարեփոխումներին։ Մասնավորապես, այսուհետև մեր երկրում կադրեր կպատրաստվեն հասարակայնության հետ կապերի (PR), «Ակտուար մաթեմատիկա», «Անվտանգային գիտություններ», «Ոստիկանական գործ», «Կովկասագիտություն» և մի շարք այլ մասնագիտություններով։ 2011 թ. նոյեմբերի 4-11-ը Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի կազմակերպման և անցկացման նպատակով կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է ավելի քան 17 մլն դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը