«2012-ի համար ունենք օրենք, որի համաձայն ՀՀ-ում խաղատների գործունեությունը միայն որոշակի տեղերում է թույլատրվում և միայն 37 միլարդ դրամի (մոտ 100 մլն դոլար) չափով ներդրում անելու դեպքում, եթե ներդրումային ծրագիրը հաստատվի: Այդ դեպքում կթույլատրվի միայն կազինոները շահագործել քաղաքից դուրս՝ Ծաղկաձորում, Սևանում, Ջերմուկում կամ օդանավակայանի շրջակայքում»,- այսօր հրավիրված ասուլիսին ասել է ԱԺ Ֆինանսատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ ՝: Նա նշեց, որ խաղատների գործունեության մասին օրենք արդեն ընդունվել է և կգործի 2012-ի վերջին, 2013-ի սկզբին:
Ներկայացնելով հարկային փոփոխությունների նոր փաթեթի դրույթները ՝բանախոսն ասել է, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է ամեն մի սեղանի հարկը դարձնել 6 միլիոն դրամ ամսական, իսկ ամեն մի խաղային ավտոմատի դրույքաչափը դարձնել 175 հազար դրամ։
Կազինո ունենալ համար՝ 100 մլն դոլարի ներդրում