Վ. Բոստանջյան. «Ես ավելացնելու բան չունեմ ԲՀԿ նախագահի խոսքերին»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի ասուլիսում հարց է հնչեցվել՝ մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպում են ունեցել, արդյոք ինքը տեղյա՞կ է այդ հանդիպումից, և արդյոք ԲՀԿ–ն չի՞ քննարկում կոալիցիոն հուշագրով նախագահական ընտրություններին ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ մեկ ուրիշ թեկնածուի սատարելու հարցը։
Հարցին ի պատասխան՝ բանախոսը նշել է, թե ինքը տեղյակ չէ նման հանդիպման մասին և հավելել. «ԲՀԿ նախագահն իր մեկնաբանություններով ասեց այն, ինչ ասեց, և ես ավելացնելու բան չունեմ»։
Պատասխանելով մեկ այլ հարցի՝ օրերս վարչապետը Բրյուսելում հայտարարեց, թե 2012թ. խորհրդարանական ընտրություններն ամենաարդար և ամենաթափանցիկն են լինելու անկախ Հայաստանի պատմության մեջ, ինքը հավատո՞ւմ է այդպիսի ընտրություններ կազմակերպելու իշխանության ընդունակությանը, ասել է.
–Ես իրավունք չունեմ չհավատալու։
Նա նշել է, որ ինքն այն մարդկանց թվում է, ովքեր ընտրական նոր օրենսգրքի համահեղինակներն են, իսկ օրենսգիրքը ամենատարբեր միջազգային կառույցներով փորձաքննություն է անցել և արժանացել բարձր գնահատականի։
–Եթե ընտրությունների կազմակերպման գործընթացում որևէ թերացում նկատվի, ապա դա գալիս է քաղաքացիներից, քանի որ մենք դեռևս չունենք բարձր իրավագիտակցում,–նկատել է Վ. Բոստանջյանը։

7or.am