Տիգրան Կարապետյանը հիասթափված է ՀԱԿ գործելաոճից և հանրահավաքից
«Կոնգրեսի հանրահավաքին գնացել եմ ոչ թե ՀԱԿ–ին աջակցելու, այլ ժողովրդի կողքին լինելու համար։ Սակայն ոչ ոք չմոտեցավ ինձ, ոչինչ չասաց, էլ չեմ ասում, որ անգամ ժողովրդին տեղյակ չպահեցին իմ այնտեղ գնալու մասին։ Էլ ինչի պիտի ասեին, որ հանկարծ կուրախանային, կծափահարեին իրենցից բացի ուրիշ մեկին»,–ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ նշելով, թե հիասթափված է Հայ ազգային կոնգրեսի գործելաոճից և հանրահավաքից։
Հրավիրված ասուլիսին ԺԿ նախագահն ասել է, որ ՀԱԿ հանրահավաքի մասնակիցների հիմնական մասն իր աջակիցներն են եղել։ «Դա վկայում է, որ չկա գաղափարի շուրջ համախմբված կայուն խումբ։ Այդ հանրահավաքի ժամանակ ինձ ամենից շատ հիասթափեցրեց Բագրատյանի ելույթը։ Ասում է՝ իշխանությունները այնքան էլ ճիշտ չեն գործում, այն ինչ պիտի ասի, որ իշխանությունները ամեն րոպե խաբում են, քցում ու թալանում։ Թե չէ համեմատության մեջ են դնում, այսինքն իշխանությունները ավելի վատ են անում, քան մենք կանեինք»,–նշել է Տիգրան Կարապետյանը։