Քաղաքական

05.03.2024 17:22

Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանն Արամ Սարգսյանի համար 8 անգամ հայտարարել են, բայց էլի չի հավատում (տեսանյութ)

Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանն Արամ Սարգսյանի համար 8 անգամ հայտարարել են, բայց էլի չի հավատում (տեսանյութ)

«Իշխանությունը Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախն ասում է՝ Ադրբեջան է և վերջ, դուք այս իրողության հետ հա՞շտ եք»,-Եռաբլուր այցելած Արամ Սարգսյանին՝ Վազգեն Սարգսյանի եղբորը, հարցրեց լրագրողը։

Արամ Սարգսյանը պատասխանեց․ «Ես չեմ կիսում Ձեր տեսակետը»։

Լրագրողն արձագանքեց․ «Դա իմ տեսակետը չէ, դա իշխանության տեսակետն է։ Ասում են՝ Արցախն Ադրբեջան է և վերջ։ Դուք այդ մտքի հետ հա՞շտ եք»։

«Դա ձեր տեսակետն է, դուք ստում եք»,-պատասխանեց Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 22․05․2023թ․ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց․ «Հայաստանի Հանրապետությունը, այո՛, ճանաչում է Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։ Դա ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»։

Ամիսներ անց՝ 28․11․2023թ․, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում նյարդայնացավ, որ նույն հարցն անընդհատ տրվում է և պատասխանեց․ «ՀՀ-ն լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, լեռնային Ղարաբաղը՝ մեջը․ սա արդեն մի ութ անգամ ասել ենք վերջին մի տարվա ընթացքում»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 5-ը, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամ էր Արամ Սարգսյանն այցելել Եռաբլուր։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։