Լրահոս

10.11.2011 13:29


ԲՀԿ անդամ. «Գլխավոր շտաբի վերաբերյալ դեռ քննարկումներ չեն եղել»

ԲՀԿ անդամ. «Գլխավոր շտաբի վերաբերյալ դեռ քննարկումներ չեն եղել» ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասել է, որ ներքաղաքական գործընթացներում առկա է որոշակի լարվածություն, ինչը բնական է, քանի որ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և այդ հանգամանքից ելնելով՝ քաղաքական ուժերի գործունեության ակտիվություն է նկատվում։ Նա կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ավելի մեծ ընտրազանգված պետք է ունենա։ Վ. Բոստանջյանը նորմալ է գնահատել ԲՀԿ նախընտրական փուլի գործունեությունը՝ նշելով, որ կուսակցության բոլոր կառույցները բերված են համապատասխան մակարդակի, և կատարվում են համապատասխան աշխատանքներ։ Հարցին՝ որ փուլում է ԲՀԿ գլխավոր շտաբի ձևավորումը, բանախոսը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ դեռ քննարկումներ չեն եղել։ 7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը