Նոյեմբերի 5-ի առավոտյան ՌԴ քաղաքացի, 53-ամյա Էդուարդ Ռամազյանից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայրը` ՌԴ քաղաքացի, 79-ամյա Ռաիսա Պոստոգովան, իրենց բնակարանում մահացել է:
Արտաքին զննությամբ՝ դիակի դեմքին քերծվածքներ և կապտուկներ էին հայտնաբերվել:
Նոյեմբերի 8-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Ռաիսա Պոստոգովան խեղդամահ է եղել նավթամթերքով և ունի կողային մատերի կոտրվածքներ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Պոստոգովային նոյեմբերի 5-ի գիշերը խեղդամահ անելու միջոցով սպանել է որդին` Էդուարդ Ռամազյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Փաստի առթիվ նոյեմբերի 9-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:
Էդուարդ Ռամազյանը ձերբակալվել և ուղարկվել է Ավանի հոգեբուժարան:
Մորը խեղդամահ էր արել որդին