Լրահոս

10.11.2011 11:13


Երթուղայինը բախվել է «Մոսկվիչին»

Նոյեմբերի 9-ին`ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյանի պողոտայում` «Բելաջիո» ռես­տո­րանային համալիրի դիմաց, տեղի է ունեցել ավտոպատահար. վթարված ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ թիվ 61 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0625 Տ պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գևորգ Պա­­րոն­յան) բախվել է ճամփեզրին կայանած «Մոսկվիչ-412» 63 OV 878 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հե­տևանքով երթուղային տաքսու ուղևոր,1964 թվականին ծնված Հասմիկ Մաիլյանը  ոտքի վնասվածքով տեղափոխվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը