Քաղաքական

02.03.2024 18:29

Փաշինյանի հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը ծանր պահին լքել է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը․ Լավրով

Փաշինյանի հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը ծանր պահին լքել է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը․ Լավրով

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե իբր ՀԱՊԿ-ը ծանր պահին լքել է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է, որ երբ ՀԱՊԿ-ը, ի պատասխան Երևանի խնդրանքի, ուղարկել է իր փորձագետների առաքելությունը՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար, այն վերադարձել և առաջարկել է դիտորդների խաղաղապահ առաքելություն տեղակայել Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին։

«2022 թվականի աշնանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Երևանում կայացած արտգործնախարարների հանդիպմանը, բառ առ բառ, մինչև վերջին ստորակետը համաձայնեցրինք ՀԱՊԿ խաղաղապահների մանդատի տեքստը Հայաստանի տարածքում։

Մինչև ուշ երեկո սրանով էինք զբաղված, բոլորը հաստատեցին, որ փաստաթուղթը պատրաստ է։

Առավոտյան, այն ներկայացվեց ՀԱՊԿ գագաթնաժողովի, պետությունների ղեկավարների հաստատմանը։ Բոլորը կողմ էին, բայց Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, լինելով նիստի նախագահող, ասաց, որ փաստաթուղթը չի գոհացնում Երևանին, քանի որ ՀԱՊԿ-ը հանդես չի եկել Ադրբեջանի գործողությունների կտրուկ դատապարտմամբ»,-ասել է Լավրովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։