Լրահոս

10.11.2011 11:02


Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհը տեղ-տեղ դժվարանցանելի է

Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհը տեղ-տեղ դժվարանցանելի է

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10-00-ի դրությամբ, Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Գորիս և Քաջարան-Մեղրի հատվածներում քամու ուժգնության հետևանքով տեսանելիությունը վատթարացել է: Տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ բուքի պատճառով առաջանում են ձյան բեկվածքներ, որոնց կուտակումները մաքրվում են համապատասխան տեխնիկայի օգնությամբ: Ավտոճանապարհը տեղ-տեղ դժվարանցանելի է, սակայն բաց է երթևեկության համար:

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 12.30-ի դրությամբ էլ Երևան-Գորիս ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում քամու ուժգնության հետևանքով տեսանելիությունը վատթարացել էր:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին եղանակային նման պայմաններում երթևեկելիս օգտագործել ձմեռային անվադողեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը