Նոր երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում զոհվել է 7 մարդ
Թուրքիայի Վան գավառում երեկ երեկոյան տեղի են ունեցել հերթական ստորգետնյա հզոր ցնցումները՝ 5,6 և 4,5 մագնիտուդ ուժգնությամբ։ Էպիկենտրոնը գտնվել է Էդրեմիտ քաղաքում։
Ցնցումների հետևանքով նոր ավերածություններ են տեղի ունեցել։ Յոթ մարդ է զոհվել՝ մնալով շենքերի փլատակներում։ «CNN Turk» հեռուստաալիքը հաղորդում է, որ ավերված շենքերի տակից հնարավոր է եղել դուրս բերել 23 կենդանի մարդու։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայն ավելի վաղ հայտարարել էր, որ ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերվել է 25 շենք, որոնցից 22–ում մարդիկ չեն եղել։ Մնացած երեք շենքերի ավերակների մոտ շարունակվում են փրկարարական աշխատանքները։