Քաղաքական

02.03.2024 10:14

Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը․ «Փաստ»

Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ լրացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծննդյան 70-ամյակը:

«Փաստի» դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, նրան շնորհավորել է նաև Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, նշենք, որ վերջինս անցած տարի ևս շնորհավորել էր Էրդողանի ծննդյան օրը: Սակայն եթե 2023-ին շնորհավորանքն ուղարկվել էր, այսպես ասած, միջնորդավորված, ապա այս տարի՝ դիվանագիտական փոստով:

Ի դեպ, հավելենք, որ անցած տարի Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել և շնորհավորել էր Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանն էլ շնորհավորել էր Փաշինյանին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։