Լրահոս

10.11.2011 10:09


Հայաստանի հավաքականը բարձրանում է երկրորդ տեղ

Հայաստանի հավաքականը բարձրանում է երկրորդ տեղ

Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնության 7–րդ մրցափուլում Հայաստանի ընտրանին 2,5։1,5 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային և վաստակած 11 միավորով բարձրացավ 2–րդ հորիզոնական։

Հայաստանի կազմում միակ հաղթանակը տարավ երկրորդ խաղատախտակում հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը՝ սպիտակ ֆիգուրներով առավելության հասնելով Մաքսիմ Վաշիե Լագրավի նկատմամբ։ Մյուս դիմակայությունները խաղաղ ելքով ավարտվեցին։

Այժմ Հայաստանի հավաքականը զիջում է միայն Ադրբեջանին, որն այս մրցափուլում 3,5։05 հաշվով ջախջախեց Բուլղարիայի ընտրանուն և վաստակելով 12 միավոր՝ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երրորդ տեղում է Ռումինիայի ընտրանին, որը, ինչպես և Հայաստանը, ունի 11 միավոր։

Այս խորագրի վերջին նյութերը